Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի 28-ին՝ ժամը 14.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում շրջվել է «Մերսեդես» մակնիշի 22 Ա 58110 պետհամարանիշով ավտոցիստեռնը. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարական ջոկատը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Իրանի քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող` 22 տ հեղուկ գազով ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Զոհեր և վիրավորներ չկան, գազի արտահոսք` նույնպես: Գազը նախատեսված է եղել DD ընկերության համար, որի ներկայացուցիչը գտնվել է դեպքի վայրում:
Երկու ավտոկռունկի միջոցով մեքենան ուղղել չի հաջողվել: Սահմանվել է հերթապահություն: Աշխատանքները շարունակվում են: