|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 6-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին (երկրորդ ոլորան) «ԶԻԼ 130» մակնիշի 35 GS 108 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ս. Բ.) կողաշիջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի անցանելի. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: