կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-07 10:34
Հասարակություն

Արթուր Բաղդասարյանի որդին եւս չի ծառայել. «Ժողովուրդ»

Արթուր Բաղդասարյանի որդին եւս չի ծառայել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխու­թյունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների և պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյո՞ք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զին­վորական ծառայությունից, թե այնուամե­նայնիվ փաստաթղթեր են կեղծվել:

«Մեկ երևույթ՝ կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդինե­րի անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների դեմ՝ փաս­տաթղթեր կեղծելով ժամկետային զինծառայությունից խուսափելու համար: Նրանցից մեկը՝ Տրդատը, նույնիսկ բաց նամակ է հղել՝ ասելով, թե պատրաստ է ծառայել բանակում: Սակայն գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները միակը չեն: Բանակում չի ծառայել, օրի­նակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդա­սարյանի որդին՝ բնականաբար ուսման տարկետման անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են:

Հետաքրքիր է՝ նոր կառավարությունը վեր կհանի՞ նաև Բաղդասարյանի որդու փաս­տաթղթերը՝ պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: