|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օգոստոսի 24-ին, ժամը 04:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնիի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 PN 326 (վարորդ Մ. Հ.) և «Mercedes E-320» մակնիշի 35 LS 542 (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչի հետևանքով Հ. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: