Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 20-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի պաշտոնական մեկնարկը:
Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն այդ օրը ուրախությամբ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում կբոցավառվեն չորս ջահեր, որոնք բերվել են Անթիլիասից, Պոլսից, Փարիզից և հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռից։ Նա նշեց, որ այդ վայրերից բերվել է նաև մի բուռ հող, որոնք օրվա առիթով ամփոփվելու են Ծիծեռնակաբերդի պուրակում՝ Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ծառատնկման ժամանակ։
Հայտնի է, որ Հ.Մ.Ը.Մ.-ականների մի խումբ մինչև 100-ամյակի ծրագրերի մեկնարկը ջահն ու հողը Երևան բերելու առաքելությունն իրականացնելու նպատակով մեկնել էր Արևմտյան Հայաստան: Ուխտագնացության շրջանակներում Հ.Մ.Ը.Մ.-ի երիտասարդները բարձրացել են հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռը (որտեղից էլ բերվեց ջահը), ինչպես նաև այցելել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ թուրք ոստիկաններն անմիջապես մոտեցել են` փորձելով խոչընդոտել իրենց աղոթելուն: Սակայն Հ.Մ.Ը.Մ.-ականների համառ «դիմադրությանն» արժանացած ոստիկաններին չի հաջողվել հասնել իրենց նպատակին:
Հ.Մ.Ը.Մ.-ական խմբապետներ Միքայել Նալբանդյանն ու Արտա Զեյթունլյանը պատմել են Արարատի գագաթը բարձրանալու և Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին:
Մանրամասները` տեսանյութում: