|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը մեծանում է, և Ռուսաստանն ունի նախագահ Ալիևին պատերազմից հետ կանգնեցնելու բոլոր հնարավորությունները. Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկլոլ Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայված է հանրապետության անվտանգության նկատառումներով, կշարունակվի նաև ռուսաստանցի սահմանապահների կողմից Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պաշտպանությունը, քանի որ դա շատ է օգնում Հայաստանին:
Փաշինյանը հայտնել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումն ավելի հեշտ է եղել, քան ինքը մտածում էր, նաև վստահեցրել է, որ Հայաստանը կշարունակի զարգացնել կապերը Ռուսաստանի հետ: