|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին որոշումներ է ստորագրել, ըստ որոնց` ՍԱՊԾ գլխավոր քարտուղար Մինաս Մինասյանը և Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար Արայիկ Հայրապետյանը պարգևատրվել են:
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը՝ Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար Մինաս Մինասյանին պարգևատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (79.4 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ`Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` սոցիալական ապահովության ծառայության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»:
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար Արաիկ Հայրապետյանին պարգևատրել 74 տոկոս դրույքաչափովՀայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717–Ն որոշմամբ հաստատված` վիճակագրական կոմիտեի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»: