կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 21:07
Հասարակություն

Արձանի բացման օրը պատահական չէ, Առաջին հանրապետության ղեկավարությունը հուլիսի 17-ին տեղափոխվեց Հայաստան. Գաբրիել Չեմբերջյան

Արձանի բացման օրը պատահական չէ, Առաջին հանրապետության ղեկավարությունը հուլիսի 17-ին տեղափոխվեց Հայաստան. Գաբրիել Չեմբերջյան

Արդեն հայտնել ենք, որ պաշտոնապես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումը: Բացումը տեղի ունեցավ ամենաբարձր մակարդակով: Պաշտոնական այրերից բացի Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը ներկա էր նաև բարերար Գաբրիել Չեմբերջյանը, ով իր ներդրումն է ունեցել արձանի կառուցման գործում:

Չեմբերջյանը Yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ ինքն էլ էր արձանը չհավանողների մեջ, մի քանի անգամ ասել է այդ մասին: «Այսօր զղջում եմ դրա համար, երբ տեսնում եմ արձանն արդեն պատրաստ: Արամ Մանուկյանի արձանը շատ գեղեցիկ և կարևոր է, կարևոր է նաև, որ այն իր պատվավոր տեղն ունեցավ»,- նշեց բարերարը:

Նա նշեց, որ Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիրն է, և տպավորիչ է, որ այսօր արձանի բացումը վարչապետ Փաշինյանը պետք է անի: «Արձանի իմաստը շատ կարևոր է, և օրն էլ պատահական օր չէ: Հուլիսի 17-ին, որ որ մեր առաջին հանրապետության ղեկավար կազմը տեղափոխվեց Հայաստան»,- ասաց նա:  

Նա նշեց, որ իհարկե անհանգստանում էր, երբ արձանը տեղափոխելու հարցեր առաջացան: «Բայց այսօր պաշտոնական բացումն է, և մեզ համար սա հպարտություն ու հաղթանակ է»,- ասաց նա, ապա հավելեց, որ խոսակցություններ միշտ պետք է լինեն արձանի համար:

«Իմացեք`  այս քայլը` Արամ Մանուկյանի արձանի բացումը, մեր հայրենիքի համար շատ կարևոր էր: Հաղթահարեցինք այդ խոսակցությունները, արձանի բացումն է, երկու օր արձանը բաց էր, և դժգոհություններ ոչ ոք չհայտնեց»,- շեշտեց նա:  

Չեմբերջյանը վերջում հավելեց, որ խնդրանք ունի` պետք է արձանի մոտ գտնվող գովազդային վահանակը հանել: