Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքապետարանը բոլոր ուղղություններով բռնել է արդիականացման և բարեփոխումների ճանապարհը, սակայն կա մի հարց, որում դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ՝ դա Ազատության հրապարակում, իրենց անճաշակ ու անիմաստ միջոցառումներից բացի, այլ որևէ բան կազմակերպելու պատճառաբանված վետոն է:
Վետոն էլ՝ վետո չէ, քանի որ այն վաղուց արհամարհվում է բոլորի կողմից: Բայց դե հանձնարարականը դեռ չի փոխվել, ուրեմն պետք է արգելել: Արգելվում են ոչ միայն քաղաքական միջոցառումները, այլև Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման` արդեն ավելի քան տասը տարի կազմակերպվող և ավանդական դարձած միջոցառումները:
Արդեն ծիծաղելի դարձած այս համառության անիմաստությունը ակնհայտ է ոչ միայն այդ արգելքից անկախ «լուրջ» դեմքով բանակցող ու հրապարակն ազատագրող «արմատական» ընդդիմության և իշխանության խաղը հեգնանքով դիտող հասարակության, այլև հենց իշխող կուսակցության ղեկավարության համար:
Այս անգամ մտքի աննախադեպ թռիչքով հերթական անգամ փայլեց ՀՀԿ փոխնախագահը, որը խորհուրդ տվեց նախաձեռնողներին միջոցառումը Ազատության հրապարակում կազմակերպելու համար բանակցել... ոստիկանության հետ` բերելով ՀԱԿ-ի հաջող բանակցությունների օրինակը: Ահա այսպես է իշխանությունը հայտնվում զավեշտալի վիճակում, իսկ նրա որոշումների նկատմամբ հարգանքի վերջին նշույլները հօդս են ցնդում: