| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը:
Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ թե քանդվում է, այլ ուղղակի դադարել է դրա կառուցապատումը:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում: ՀԺ-ն պարզել էր, որ այստեղ առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից: Նշենք, որ Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: