կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 20:32
Քաղաքական

Կեղծիքի կծիկը քանդվում է

Կեղծիքի կծիկը քանդվում է

Այսօր karabakh-life-ի խմբագրություն է դիմել ՀՅԴ նախկին անդամ Արամ Գևորգյանը` ՀՅԴ Արցախի կառույցների անդամների հայտարարության հարցով:

 

«Հրապարակվել է մի հայտարարության, որից ես բացարձակ տեղյակ չեմ»- տեղեկացրել է Ա. Գևորգյանը, ով արդեն երեք տարի է ՀՅԴ անդամ չէ:

 

«Երկու օր առաջ ինձ է զանգել Վահան Բադասյանը և ասել, որ որոշել են հավաքվել` տղաներով, ինձ էլ են հրավիրում: 
Ես այդ հանդիպմանը չեմ գնացել և, նույնիսկ, տեղյակ չեմ, թե ինչ հանդիպում է եղել: Միայն այսօր եմ լսել ընկերներիցս, որ համացանցում հայտարարություն կա, որի տակ, իբր, ես էլ եմ ստորգարել: 
Սա մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է իմ հանդեպ: Ամոթ է, պարզապես»- ասել է շինարար Ա. Գևորգյանը: Նույնն է իրավիճակը նաև Արցախի մի խումբ ազատամարտիկների հայտարարության հետ կապված, որի տակ նույնպես հայտնվել Ա. Գևորգյանի անունը` առանց իր տեղեկության: 

karabakh-life-ը փորձել է  ճշտել Արամ Գևորգյանի դիրքորոշումը  «Հիմնադիր խորհրդարան» կոչվող կառույցի  գործունեության առնչությամբ, որին ի պատասխան Ա. Գևորգյանը ասել է«Ընդամենը գիտեմ, որ ինչ որ երթով ուզում են գալ Արցախ, իսկ թե ինչու, ինչ նպատակով` էլի տեղյակ չեմ: Ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ: Զբաղված եմ իմ գործով` շինարարությամբ, մնացած ոչնչի համար ժամանակ չունեմ»:


Նշենք, որ հրապարակված երկու` ՀՅԴ Արցախի կառույցների անդամների հայտարարության տակ ստորագրել են տասը, իսկ մյուս` Արցախի մի խումբ ազատամարտիկների հայտարարության տակ` 14 հոգի:         

 

Եթե նկատի ունենանք վերը նշված հանգամանքը, ապա,  նույնիսկ շատ համեստ այդ ցուցակը կասկածելի է դառնում երկու դեպքում էլ, եզրակացնում է karabakh-life-ը :