Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 11-ին, ժամը 15:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին ՃՈ հենակետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ղ. Ա., 1961 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ուղևորը՝ Ս. Խ.-ն (1968 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, կատարել լվացման աշխատանքներ, ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակին: