կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-06 21:32
Քաղաքական

Սփյուռքի նախարարը նոր տեղակալ ունի

Սփյուռքի նախարարը նոր տեղակալ ունի

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ վարչապետի որոշմամն Սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:

«Արամայիս Գրիգորյանը՝ սփյուռքի նախարարի տեղակալ

Սփյուռքի նախարարությունը շարունակվում է համալրվել երիտասարդ, եռանդուն, նորարար մտքով ու ստեղծարար մտածողությամբ կադրերով, որոնք միանշանակ աննախադեպ թարմություն և որակ են հաղորդելու Հայաստան-սփյուռք հարաբերություններին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

01․2017թ․– 07․2018թ․ – ԹՈւՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (դասընթացավար)

10․2017 – 01․2017 – ԲԵՅՍԻՔ ԱՅԹԻ ՍԵՆԹԸՐ (դասընթացավար)

09․2015 – 08․2016 – ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ (ՓԲՎ ֆինանսական վերլուծաբան)

11․2013 – 09․2015 – ՎՏԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ (ՓԲՎ հաճախորդի մենեջեր)

06․2013 – 11․2013 – ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ ՍՊԸ (հաշվետար)

ԿՐԹՈւԹՅՈւՆ

2016 ԲԵՅՍԻՔ ԱՅԹԻ ՍԵՆԹԸՐ – Վեբ ծրագրավորում

2012 – 2014թթ․ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Ֆակուլտետ – Հարկային վարչարարություն (մագիստրոս)

2013թ. AACC Հաշվապահական Կենտրոն - Հաշվապահական հաշվառում

2008 – 2012թթ․ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Ֆակուլտետ – Մաքսային գործ (բակալավր)

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆ

2015թ. մայիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ

2016թ․ հոկտեմբերից «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ

ԼԵԶՈւՆԵՐ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Ամուսնացած չէ»,- գրել է նախարարը: