|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ:
Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը և կարևորում արտաքին ներդրումների ծավալների ավելացումը:
Դեսպան Մաաթին անդրադարձել է հայ-եգիպտական բազմադարյա կապերին և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունն ու հայ-եգիպտական օրակարգային հարցերի քննարկումը՝ դրանք արդյունավետ լուծելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Վարչապետ Փաշինյանն իր ողջուններն է փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: