Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ էներգետիկ եւ առեւտրային համագործակցության ընդլայնմամբ, ասել է Բաքվում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն։
«Հարավային գազային միջանցքը շատ կարեւոր համատեղ նախագիծ է։ Էներգետիկ համագործակցությունը պետք է էլ ավելի ընդլայնվի, ԵՄ-ն դրանում շահագրգռված է»,- լրագրողներին ասել է Միխալկոն։
Interfax-Azerbaijan-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը նաեւ շահագրգռված է Ադրբեջանի հետ առեւտրային համագործակցության ընդլայնմամբ։ «ԵՄ շուկան Ադրբեջանի համար մնում է թիվ մեկ շուկան։ Ադրբեջանի արտահանման 51 տոկոսն ուղղվում է եվրոպական շուկա։ 2021 թվականի ցուցանիշներով մենք հասել ենք նախահամաճարակային մակարդակին; Մենք ցանկանում ենք ընդլայնել առեւտրային համագործակցությունը Ադրբեջանի հետ, որպեսզի ավելի շատ ադրբեջանական ապրանքներ մտնեն եվրոպական շուկաներ, եւ հուսով ենք, որ նոր համաձայնագիրը (ռազմավարական գործընկերության մասին) կնպաստի դրան»,- հավելել է Միխալկոն։
Նրա խոսքով, Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ համաձայնագրի ստորագրման աշխատանքները վերջին ամիսներին արագացել են։ «Դրանք կշարունակվեն նույն ոգով առաջիկա շաբաթներին, եւ հուսով ենք, որ բանակցությունները կավարտվեն մոտ ապագայում»: