|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Տևական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է: Այսօր էլ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն էր լրատվամիջոցների հետ զրույցում նշել, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չի հրապարակվում:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հերքեց այդ տեղեկատվությունը: «Ավելին` Տարոն Մարգարյանն այսօր կեսօրին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ»,- ասաց նա: