|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ազգային ժողովն այսօր նույնպես շարունակում է քառօրյայի աշխատանքները: Այժմ քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հարցը զեկուցելու համար նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Մանե Թանդիլյանին ամբիոնի մոտ հրավիրելու ժամանակ Թանդիլյանի փոխարեն Մանդիլյան ասաց։
Նշենք, որ պատգամավորների ազգանունները շփոթելը նորություն չէ խորհրդարանական միջավայրի համար: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը որևէ կերպ չէր կարողանում արտաբերել ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ազգանունը` ամեն անգամ տարբեր կերպ արտաբերելով այն: ԱԺ 5-րդ գումարման «Ժառանգություն» խմբակցության Թևան Պողոսյանի ազգանունը նույնպես հաճախ էին շփոթում: Նրան հաճախ էին դիմում Թևանյան ազգանունով: