Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը երեկ կիսաբաց ռեժիմի ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Մեզ հայտնեցին, որ Կյուրեղյանը ներկայումս բաց տիպի համար նախատեսված ՔԿՀ-ի տեղամասում է: ՔԿՎ-ից միաժամանակ տեղեկացրեցին, որ բաց ուղղիչ հիմնարկից Կյուրեղյանը կարող է դուրս գալ միայն աշխատանքային պայմանագիր ունենալուց հետո:
Նշենք, որ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում, կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, իսկ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն), և ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով և դատապարտվել 9 տարվա ազատազրկման: Սա թերևս հայաստանյան դատական պրակտիկայում նման արարքի համար սահմանված ամենախիստ պատժաչափերից էր: