կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 13:59
Իրավական

Դատապարտյալը երկվորյակ եղբոր փոխարեն է փորձել դուրս գալ կալանավայրից

Դատապարտյալը երկվորյակ եղբոր փոխարեն է փորձել դուրս գալ կալանավայրից

2014թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Տ.-ին տեսակցության եկած նրա երկվորյակ եղբայր Ն. Տ.-ն, տեսակցությունից հետո հսկիչ անցագրային կետից ստանալով անձնագիրը, ուղեկցվել է հիմնարկի վարչական շենք՝ անձը ճշտելու նպատակով, քանի որ եղբայրներն արտաքնապես շատ նման են միմյանց:

 

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աչալրջության շնորհիվ դատապարտյալի փախուստի փորձը կանխվել է: Պարզվել է, որ քաղաքացի Ն. Տ.-ի փոխարեն ՔԿ հիմնարկի բնակելի գոտուց փորձել է դուրս գալ դատապարտյալ Վ. Տ.-ն, որը ենթարկվել է անձնական խուզարկության:

 

Նրա գրպանում՝ թաշկինակի միջից հայտնաբերվել է 220 միլիգրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փախուստի փորձի փաստով կատարվում է հետաքննություն: