|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր` ժամը 12-ին, տեղի է ունենալու ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունը: Yerkir.am-ի թղթակիցը Մարզահամերգային համալիրից հայտնում է, որ հյուրերն արդեն ժամանում են:
Արդեն եկել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Տաճատ Վարդապետյանը, Վարդան Ղուկասյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը ներկա է լինելու երդման արարողությանը, պատասխանեց, որ տեղյակ չէ, միևնույն ժամանակ ընդգծեց, որ խմբակցությունում որոշում ունեն, որ պատգամավորները ներկա են լինելու: