|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սիրելի' մասիսցիներ, հարակից գյուղերի հարգելի' բնակիչներ
Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին:
Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, նրանք երբևէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից և զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:
Դիմում ենք Մասիս քաղաքի և հարակից համայնքների բոլոր բնակիչներին, ովքեր նկատել և գնահատել են քաղաքապետի բարեխիղճ և սրտացավ աշխատանքը, այսօր ժամը 14-00ից մինև 14-30 ը հավաքվել Մասիսի քաղաքապետարանի դիմաց ` ի պաշտպանություն քաղաքապետի և փոխքաղաքապետի միջոցառումներ կազմակերպելու նպատակով:
Մասիսի քաղաքապետարան