|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերեւից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքեւից: Երեկ նրա նախաձեռնությամբ ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում:
Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաեւ իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը եւ ծեծ ու ջարդը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում