Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներ էին կազմակերպվել Սարդարապատի հուշահամալիրում: Միջոցառումներին ներկա էին ՀՀ վարչապետը, Հայաստանի և Արցախի նախագահները, ներկայիս ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա չէր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Yerkir.am-ը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ՀՀ ԱԺ նախագահը հանրապետության նախագահի և վարչապետի հետ չէր մասնակցում արարողությանը:
Նա պարզաբանեց. «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն, միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ` չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները, և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված` ընդամենը երեք պատգամավորների շարքում։ Ավելին` երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։ Այսպիսով` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի` օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»։