Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ մայիսի 22–ին, մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա` հարցն, ըստ էության, մնաց օդում կախված: «Արտահերթ նիստ չի գումարվի։ Ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում։ Ստորագրահավաքը պատրաստ էր, հայտարարության տեքստը կար, սակայն չենք կարողանում նիստ գումարել»,– ասաց պատգամավորը` հավելելով` որ խորհրդի նիստի ընթացքում «Իմ քայլի» պատգամավորների կողմից կարծիքներ են հնչել, թե պատգամավորների մեծամասնությունն այդ օրը եղել է դատարանների մուտքերի մոտ՝ ժողովրդի հետ, հետևաբար` իմաստ չունի նման նիստ գումարել:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ավելի վաղ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով հավաքել էր 36 պատգամավորի ստորագրություն: Նախաձեռնությանը միացել էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը մայիսի 20–ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել դատարանների շենքերի ելքերն ու մուտքերն արգելափակելու և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարության կապակցությամբ: