|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեության վերաբերյալ:
«Կարծում եմ, որ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված: Ենթադրում եմ` մարդիկ չեն վճարել դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք մեխանիզմներ պետք է մտածենք այդ պարտքը ներելու ուղղությամբ: Պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ` եթե, իհարկե, կա նման օրենսդրական հնարավորություն, եթե չկա` մտածել այդ օրենսդրական հնարավորության ուղղությամբ, ինչ-որ մի ժամանակաշրջանով դադարեցնել կամ կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը: Պետք է շատ արագ վերացնել այն պրակտիկան, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ վերացնել»,- ասաց վարչապետը` հանձնարարելով արդարադատության նախարարին` ոստիկանության հետ համատեղ աշխատել և առաջարկություններ ներկայացնել: