կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-16 18:27
Հասարակություն

Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը. «Վարդանյան ընտանիք»-ը հայտարարությամբ է հանդես եկել

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը հայտարարությամբ է հանդես եկել.«Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար: Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:  Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է»:

Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի մոտ. բողոքի ակցիայի մասնակիցները մտան քաղաքապետարանի շենք՝ պահանջելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներքև իջնի և պարզաբանի՝ ինչո՞ւ են ծառերը հատվել: