Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում, 2021թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 տնտեսվարող սուբյեկտի վճարվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.7 մլրդ դրամ` 2020թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսների համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկների տվյալներով (որի ներկայացման վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ) միջոցառման շահառու հանդիսացող սուբյեկտներին աջակցությունը կհաշվարկվի և կվճարվի նշված որոշմամբ սահմանված ժամկետում` 2021 թվականի մայիսի սկզբին: