|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տեղեկացրել էինք, որ երեկվանից Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում լարված իրավիճակ է: Դպրոցի ուսուցիչների մի մասը, աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: Այս պահին դպրոցում շարունակվում է դասադուլը, իսկ դպրոցի դահլիճում խնդրի շուրջ քիչ առաջ քննարկում է տեղի ունեցել:
Նշենք, որ ծնողների և ուսուցիչների պնդմամբ՝ Ազիզյանն իրենց թույլ չի տվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած բողոքի ակցիաներին, իսկ այն ուսուցիչներին, որոնք մասնակցել են, նրանց իսկ պնդմամբ, տնօրենը պատրաստվում է աշխատանքից ազատել:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: