Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորագրություններ հավաքելը բուռն թափով ընթանում է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին` կա՞ն անհրաժեշտ ստորագրությունները, որ Նիկոլ Փաշինյանն առաջադրվի վարչապետի թեկնածու:
Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածու առաջադրվելու համար Փաշինյանին անհրաժեշտ են պատգամավորների 1/3-ի ստորագրությունները` առնվազն 35 պատգամավորի: Նա ընդգծեց, որ վստահաբար անհրաժեշտ ստորագրությունների թիվը և մի բան էլ ավելի կհավաքվի:
«Դա տեխնիկական հարց է, հավանաբար այսօր կամ վաղը ստորագրությունները կլինեն»,- ասաց Միրզոյանը:
Հարցին` կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի կընտրվի վարչապետ, ՀՀԿ շատ պատգամավորներ կքվեարկեն նրա օգտին, նա պատասխանեց .«Մենք գործ ունենք մի ուժի հետ, որն ադեկվատ, սթափ չի գնահատում իրականությունը: Այո, սթափության նշումներ, հավաստիացումներ մենք տեսանք, բայց գործ ունենք հանրապետականների հետ, որ, չգիտես` ինչու, շարունակում են դիմադրել և վնասել ՀՀ շահերին ու ընդդիմանալ ժողովրդի կամքին»:
Միրզոյանը հավելեց. «Հիմա ասել են` քվեարկելու են: Ես չգիտեմ` վաղը նրանց ով ինչ կստիպի: Ես կարծում եմ, որ սա վերջնական հայտարարություն է, բայց մենք գործ ունենք նախկին պաշտոնյաների հետ, ովքերք փորձում են այս մարդկանց խմբակցության անդամներին օգտագործել անձնական երաշխիքների համար, բայց դրա կարիքը չկա իրականում, որովհետև բոլորը բոլոր երաշխիքներն ունեն: Ես ուզում եմ ասել, որ դա կլիներ երեկ, կլինի հաջորդ քվեարկության ժամանակ, թե իրենք մի հատ էլ վարչապետ կընտրացնեն, որին մեկ ժամվա մեջ կմերժենք: Ցանկացած սցենար ավարտվելու է` Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալով»: