Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի հարաբերությունները այլ երկրների հետ:
Նախ նա նշեց, որ իր ղեկավարած ժողովրդական շարժումը օտարերկրյա ուժերի հետ, ոչ Ռուսաստանի, ոչ ԵՄ-ի, ոչ ԱՄՆ հետ որևէ խոսակցություն կամ պայմանավորվածություն չի ունեցել, բայց դա չի նշանակում, որ իրենք փակ ենք որևէ բանակցության համար: «Ես ուզում եմ պնդել, որ չկա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ մեր հեղափոխության, մեր շարժման մեջ: Սա Հայաստանի ներքին գործն է:Չկա աշխարհաքաղաքական որևէ ուժ, որ այս շարժման մեջ ներգրավված լինի: Այնպես որ մենք պատրաստ ենք խոսել Հայաստան- Ռուսաստան, Հայաստան- ԵՄ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան- Իրան, Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին: Այս պրոցեսում ամենակարևոր բանը դա Հայաստանի ազգային շահն է, պաշտպանել ու պաշտպանելու ենք Արցախի շահը»,- ասաց Փաշինյանը:
Ռուսական լրատվամիջոցի հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը, Փաշինյանը նշեց, որ բնականաբար այդ հարաբերությունները շատ կարևոր են, որ Հայաստանը և Ռուսաստանը եղբայրական ու բարեկամական երկրներ են, բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերություններում խնդիրներ չկան:
«Մենք մտադիր ենք լուծել այդ խնդիրները բանակցություների միջոցով: Վսահ եմ, որ խոսակցությունը Ռուսաստանի հետ ստացվելու է: Խնդիրները կապված են մեր տարածաշրջանի հետ, Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների շահերի հետ, ԼՂ խնդրի հետ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ , որի հետևանքով խախվել է ուժերի հավասարակռությունը, և որի հետևանքով Ռուսաստանը կամա թե ակամա նպաստել է լարվածության մեծացմանը: Սակայն չկան անլուծելի խնդիրներ, պետք է համբերատար լինել ու դրականորեն մոտենալ քննարկումներին»,- ասաց Փաշինյանը: