|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա իրենց հավաքը նվիրված է գիշերվա այն իրադարձություններին, երբ հարձակումներ են տեղի ունեցել ակտիվիստների նկատմամբ, և ավտոմեքենաներ են ջարդվել:
Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Փաշինյանին քիչ առաջ ասել էր, որպեսզի դադարեցնեն քայլերթը: Փաշինյանը ժամանակ էր խնդրել որոշումը քննարկելու համար: Նա որոշ ժամանակ անց հայտարարեց, որ, «Հավաքների ազատության մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, մարդիկ ինքնաբուխ և շտապ հավաքներ կարող են անցկացնել: «Մեր այսօրվա հավաքը հենց այդպիսին է»,- ասաց Փաշինյանը:
Նա զանգահարեց Նորքի ոստիկանության բաժանմունք և իրազեկեց, որ քիչ անց հավաք են իրականացնելու: