|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԵԽԽՎ-ում ելույթից հետո Սերժ Սարգսյանին ուղղված իր հարցում ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, թե ՀՀ-ում, 1995 թվականից սկսած, բոլոր ընտրությունները կեղծվել են: Նույն տեսակետն է հայտնել նաեւ ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Փորձեցինք պարզել, թե արդյո՞ք իր կուսակիցների հետ համամիտ է նաեւ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Պատասխանը միանշանակ էր` այո, համամիտ եմ:
Իսկ այն նկատառմանը, թե իր լուսահոգի ամուսինը` Յուրի Բախշյանն էլ է 1995 թվականի ընտրություններին խորհրդարան անցել` կեղծված ընտրությունների միջոցով, Ա. Բախշյանը պատասխանեց. «Իմ պատասխանը մնում է ուժի մեջ` անկախ այն բանից` իմ ամուսինն այդ ժամանակ ընտրվել է, թե` ոչ»: