Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այսօր ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հայտարարությունը, թե 1995 թվականից Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվել են, եղել է անցած շաբաթ օրը Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց հարցը:
«Մարդիկ ինքնաբուխ ցանկություն հայտնեցին, որ Փոստանջյանը ներկայացներ իրենց հարցը: Եվ այն ձեւակերպվեց հենց Ազատության հրապարակում` մարդկանց կողմից: Դա համարեք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց, նաեւ, վստահաբար կարելի է ասել, հասարակության զգալի հատվածի հարցը»,- ասաց պատգամավորը:
Իսկ թե որքանո՞վ էր նպատակահարմար այդ հարցը բարձրացնել ԵԽԽՎ-ում, նա նշեց. «Ո՞րն է արգելքը, նախագահն ինքը ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ղարաբաղն է համարում եվրոպական ընտանիքի մաս, իսկ նույն ընտանիքի ներսում արգելված եւ չարգելված հարցեր չեն լինում»:
Նա նշեց, որ եթե Փոստանջյանն էլ չասեր, եվրոպացիներն իրենք հրաշալի գիտեն, թե ընտրությունները որքանով են համապատասխանում եվրոպական չափանիշներին, այնպես որ` «սենսացիոն կամ պետական գաղտնիք չի հրապարակվել»: