Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ձայների` 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Սարգսյանն առաջադրվել էր կոալիցիոն` ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների կողմից:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու: «Ծառուկյան» խմբակցությունն էլ հայտարարել էր, որ իրենց պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:
Այսպիսով` Սերժ Սարգսյանի թեկնածությանը, «Ելք» խմբակցության 5 պատգամավորներից բացի, դեմ են քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարինա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Տատյանա Միքայելյանը, Գեւորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը:
Ուշագրավ է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացակայում էր: