|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով լրագրողների հարցին` ժողովուրդը ե՞րբ կզգա փոփոխությունները, ասաց, որ փոփոխություններն արդեն նկատելի են: «Ցանկացողները կտեսնեն, որ մեր երկրում իսկապես որակական, արմատական փոփոխություններ են կատարվում: Վստահ եմ` այս տեմպով աշխատելու, պատասխանատու լինելու պարագայում չի ուշանա նաև ձեր ամենօրյա հարցի պատասխանը»,- ասաց նա:
Վարդանյանի կարծիքով` պարզ քաղաքացիներից շատերն այդ հարցը չեն տա: «Նրանք նկատում են, տեսնում են առաջին քայլերը: Դրա համար ժամանակ է պետք, որոշ ժամանակ: Վստահ եղեք, որ մենք ունենալու ենք հրաշալի, ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր: Շնորհավորում եմ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին»,- եզրափակեց պատգամավորը: