Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մեծ հաշվով` կարողացել ենք հնարավորինս արդյունավետ քարոզարշավ իրականացնել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արսեն Համբարձումյանը:
Թիվ 7/46 ընտրատեղամասում քվեարկած դաշնակցական թեկնածուն նշեց, որ քարոզարշավը շատ կարճատև էր, այնուամենայնիվ, այդ սահմանափակ ժամանակահատվածում փորձել են առավելագույն ջանք գործադրել, որպեսզի Դաշնակցության մոտեցումները, ասելիքն ու պատկերացումները հասցնեն ընտրողներին:
«Կարծում եմ`այդ հարցում հաջողել ենք: Ակնկալում ենք գիտակից ընտրություն: Այսօրվա ընտրությունների հետ կապված գործընթացը, որքանով այս պահին տիրապետում ենք տեղեկատվությանը, բավականին հանդարտ է ընթանում: Ակնկալում ենք, որ այդպես էլ կշարունակվի: Հուսամ` հետագա ժամերի ընթացքում տարբերվող իրավիճակ չենք ունենա»,-ասաց Համբարձումյանը:
Հարցին` հանուն ինչի՞ է քվեարկել, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Քվեարկել եմ հանուն պատասխանատու պետության, հանուն համերաշխ հասարակության, հանուն ազգային նկարագիր ունեցող և սոցիալապես արդար Հայաստանի»: