Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի բուֆետը աշնանը կարող է նոր տեր ունենալ: Այս բուֆետի վրա շատերն են աչք դրել: Դեռ անցյալ տարի այստեղ փորձում էր հաստատվել երգիչ, ռեպեր ՀՏ Հայկոն` դուրս մղելով բուֆետը սպասարկող «Ազգային սնունդ» ընկերությանը:
Բայց տեւական քննարկումներից, գնալ-գալուց հետո Հայկոն փոշմանեց` թերեւս հասկանալով, որ հեշտ գործ չէ: Ժամանակին «Արտ լանչ» սննդի ցանցն էր սպասարկում խորհրդարանի ճաշարանը, բայց նրանք եւս չդիմացան ու հեռացան: «Արտ լանչը» շուտով կտեղավորվի նախագահի նոր նստավայրում, որն այս պահին վերանորոգվում է հատուկ Արմեն Սարգսյանի համար:
ԱԺ-ն սպասարկող «Ազգային սնունդն» էլ այս ընթացքում կարողացել է հարմարվել ԱԺ պայմաններին, լեզու գտնել ԱԺ աշխատակազմի, պատգամավորների, նրանց թիկնապահների ու օգնականների հետ, հարմարվել նրանց նազուտուզին: Իսկ դա հեշտ չէ, քանի որ այստեղ կա մի խավ, որը սովոր է անվճար սպասարկվելու:
Մենք նկատել էինք, որ այս օրերին ԱԺ են այցելում ինչ-որ մարդիկ, որոնք հավակնում են դառնալ բուֆետի նոր տերերը: Պարզեցինք, որ ԱԺ բուֆետին հավակնող հերթական ընկերությունը կապ ունի «Չերրի» ռեստորանի հետ, որը, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին: Նա վերջին ընտրություններին մասնակցում էր ռեյտինգային ընտրակարգով` Աջափնյակ համայնքում, բայց պարտվեց, անգամ ընկավ քաշքշուքների մեջ` մրցակիցների հետ ծեծկռտուք եղավ: Հիմա Չերրիի Վահանն ԱԺ մտնելու նոր միջոց է գտել` բուֆետը: Բուֆետը կղեկավարի մի կին` «Չերրիի» գործադիր տնօրենը:
Հունիսին, երբ ԱԺ-ն կգնա արձակուրդ, եւ մինչեւ աշուն նիստեր չեն լինի, նոր տերերն ամբողջովին կձեւափոխեն ԱԺ ճաշարանը սեպտեմբերին նորովի ներկայանալու համար»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում