Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մարտի 1-ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով. ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը:
Սա, իհարկե, ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Սակայն Հայաստանում պարզ չէ, թե այն ինչպե՞ս կկիրառվի, ի՞նչ խնդիրներ կհարուցի, քանի որ համակարգը, բառի ուղիղ իմաստով, շիլա-շփոթ է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին հայաստանյան գրեթե բոլոր բուժհաստատություններում այս թեմայով ժողովներ են անցկացվել: Եվ կառավարության որոշումը մասնագետների մոտ արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
Մասնավորապես՝ բուժհաստատություններին այդպես էլ չի տրվել դեղատոմսով տրամադրվելիք դեղերի ցանկը, փոխարենը խորհուրդ են տվել այն նայել նախարարության պաշտոնական կայքում, որտեղ ևս նույն շիլա-շփոթն է, և երեկվա դրությամբ ցանկը կայքում տեղադրված չէր:
Սա դժվարություն կլինի հատկապես հեռավոր գյուղերի բնակիչների համար, որոնք դեղատոմս պետք է ձեռք բերեն մարզկենտրոնի հիվանդանոցներից: Բայց նրանց մասին մայրաքաղաքի տաքուկ սենյակներում նստածները չեն էլ մտածում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: