|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած՝ կոռուպցիայի ընկալման վարկանիշային ցանկում Հայաստանը, 100 միավորից ստանալով 35-ը, Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ զբաղեցրել է 95-րդ տեղը։
168 պետություններից յուրաքանչյուրը գնահատվել է 0-ից (չափազանց կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալային համակարգով։
Վարկանիշային ցուցակում Թուրքիան զբաղեցրել է 66-րդ, Իրանը՝ 130-րդ, Վրաստանը՝ 48-րդ, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը 119-րդ տեղերը:
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան, իսկ վերջին երեք հորիզոնականներում են հայտնվել Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին: