Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-04-04 19:40
Իրավական

Որոտանում Մայիսիկը դանակահարելով սպանել է 45-ամյա համագյուղացուն

Ապրիլի լույս 2֊ի գիշերը՝ 0 ժամ 35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է: Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը՝ պարզելով կատարվածի հանգամանքները: Որոտան համայնքում մի քանի հոգի վիճել էին: Ընթացքում էլ տղամարդը դանակահարվել էր: Պարզվեց մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ դանակահարողի: Ձեռնարկված բացատրական աշխատանքի արդյունքում Մայիսիկ Հակոբյանը, դեպքից ժամեր անց, ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվեց: 
Հարուցվել է քրեական գործ: 
Նշանակվել են փորձաքննություններ: 
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում:

Ոստիկանության մամուլի ծառայություն