կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 12:05
Իրավական

Շնողում համագյուղացուն սպանել է գերանդիով բազմաթիվ հարվածներ հասցնելով. ամեն ինչ սկսվել է ծննդյան խնջույքի ժամանակ

Շնողում համագյուղացուն սպանել է գերանդիով բազմաթիվ հարվածներ հասցնելով. ամեն ինչ սկսվել է ծննդյան խնջույքի ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեում քննված նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդամասում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ընթացքում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել եւ կացարանի մոտ գտնվող խոտ հավաքելու համար նախատեսված եռոտանիով դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառել նրա առողջությանը. Yerkir.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Խնջույքի մասնակիցների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է, եւ նրանք հեռացել են:

Հետո, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նա գնացել եւ ճանապարհին հանդիպել է իր հետ վիճած բարեկամին, և իր հետ նախապես վերցրած գերանդիի սուր հատվածով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: