|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Դեկտեմբերի 7-ին` ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Արման Մ.-ն:
Նա հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է կոտրված ափսեի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, Տաթև գյուղի Կենցաղի տան մոտ, վիճաբանության ժամանակ, համագյուղացի, 1965 թ. ծնված Կամո Հ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Կամո Հ.-ն հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական բացատրություն: Նույն օրը բժիշկը տեղեկանք է ներկայացրել, որ Արման Մ.-ի մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք թափանցող որովայնի խոռոչ, փայծաղի վիրավորում, ներորովայնային արնահոսություն»:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արման Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: