Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով երկիրը պաշտպանելու հետ. այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Թեև ապրիլյան դեպքերը ցավալի հետևանքներ ունեցան` մեր հայրենակիցների կորստի առումով, մինչ օրս երկիրը պաշտպանելու այլ ձև որևէ ուժեղ բանակ չունի»,- ասաց նա:
Խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակում կատարված փոփոխությունների մասին` նախարարը նշեց. «Ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել, չեմ կապում միայն ապրիլյան պատերազմի հետ` որպես հասարակության էվոլյուցիոն գործընթացի, գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր կամ հասարակության մի մասի ուսերին դրված, կամ` կտրված լինել պետության կենսակերպից, առհասարակ։ Մենք հասկացել ենք, որ այն ամբողջ հասարակության ու պետական համակարգի կենսակերպն է, և դա է մեր առանցքը հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, որ կյանքի կկոչենք ու որպես ազգ–բանակ պատրաստ կլինենք պաշտպանել մեր երկիրը»:
Սարգսյանը չի կարծում, որ երբևէ պաշտպանության ցանկացած նախարար կնայի հասարակությանն ու կասի, որ իրենք ամեն ինչ արել են, բանակում ամեն ինչ փայլուն է և որևէ խնդիր չկա: «Ով նման բան ասի, նշանակում է` բանակում անելիք չունի կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում»,- նշեց նա և հավելեց. «Մենք ամեն ինչ անելու ենք մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու, բանակի համբավը բարձր մակարդակում պահելու համար: Մենք պետք է մշտապես ի վիճակի լինենք լուծել խոշոր խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ ներկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում: Մեր պայքարը ոչ սկսում, ոչ էլ ավարտվում է Ղարաբաղում: Մենք պետք է, որպես հասարակություն, պատրաստ լինենք առաջ շարժվելուն, զարգանալուն»: