կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-02 13:24
Տարածաշրջան

Թուրքիայի Սբ Գևորգ հայկական պատմական եկեղեցում Զատիկը նշող միակ հայը

Թուրքիայի Սբ Գևորգ հայկական պատմական եկեղեցում Զատիկը նշող միակ հայը

Մի ժամանակ մոտ 50 հայ ընտանիք ունեցող Թուրքիայի Մարդին նահանգի Դերիք շրջանում մնացել է 3 հայ, որոնցից մեկը՝ Զեքերիա Սաբունջուն, Սբ Զատկի առիթով այցելել է տեղի հայկական Սբ Գևորգ եկեղեցի:

Թուրքական Hurriyet-ի հաղորդմամբ՝ 37 տարի առաջ Կ.Պոլիս տեղափոխված տղամարդը 5 տարի է՝ միայնակ վերադարձել է հայրենի տուն: Նա Սբ Զատկից մեկ օր առաջ այցելել է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, աղոթել և մոմ վառել:

Կայքը ուշադրության է արժանացնում այն փաստը, որ մինչև «1915 թվականի դեպքերը» Դերիքում եղել են բազմաթիվ հայեր, սակայն այժմ այնտեղ մնացել է միայն երեք հայ՝ Նայիֆ և Յուրշալին Դեմիրները, ինչպես նաև Սաբունջուն:

«Այս եկեղեցին կառուցվել է 1650 թվականին: Մինչև 1915-ը այստեղ ունեցել ենք 7 հայկական եկեղեցի և երեք դպրոց: Այդ դպրոցներում ուսուցանվում էր օսմաներեն, հայերեն և ֆրանսերեն լեզուներով: Այդ տարիներին Դերիքում ապրում էր մոտ 1750 հայ, իսկ հիմա մնացել ենք երեքով: Երբ տեղափոխվեցի Պոլիս, սկսեցի աշխատել պապական գործով՝ օճառի արտադրությամբ: Վաղվա Զատկի տոնն այսօր եմ նշում, քանի որ պետք է վերադառնալ Պոլիս՝ ընտանիքիս հետ նշելու»,- պատմել է Զեքերիա Սաբունջուն: