|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում ավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ վթարի մասին տեղեկությունը, որի ժամանակ, ենթադրաբար, Հայաստանի քաղաքացիներ են տուժել. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդել ենք, որ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսը և բեռնատար: Զոհվել է 2 մարդ, 8-ը վիրավոր են:
Պավլովսկի շրջանի հերթապահ կարգավարական ծառայության տվյալներով՝ վթարի պատճառը եղել է ավտոբուսի դուրս գալը հանդիպակաց գոտի: