|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ռուսաստանում կդադարեցվի Բրիտանական խորհրդի գործունեությունը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
«Կապված Ռուսաստանի Հանրապետությունում Բրիտանական Խորհրդի կարրգավիճակի` չկարգավորված լինելու հետ` դրա գործունեությունը դադարեցվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռուսաստանն արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետների:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնացել էր պատասխան քայլերի դիմել: