կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 18:28
Հասարակություն

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկոում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։

Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նա կալանավորվել է։