|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուս լրագրող և հրապարակախոս Ալեքսանդր Նևզորովը «Эхо Москвы» ռադիոկայանի «Невзоровские среды» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի խոսքերն` արված իր հասցեին:
Հիշեցնենք, որ Նեվզորովը մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Երևանը «վերադարձնելու» մասին և Ալիևին վտանգավոր խելագար անվանել: Դրան ի պատասխան` Նովրուզ Մամեդովը լրագրողին «անոմալ երևույթ» էր անվանել:
Ըստ Նևզորովի` իր հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը գրգռվել է:
«Ինձ նողկալի անոմալիա և հիմար են անվանում: Ընդ որում` դա ինչ-որ խղճուկ լրագրողական համայնք չի ասում, այլ կառավարական մակարդակով է արվում»,- ասել է լրագրողը:
Նևզորովն նշել է, որ «Երևանը վերադարձնելու» մասին իր ցնորային հայտարարությամբ Ալիևը հնարավորություն է ստեղծել նոր անիմաստ, փոխադարձ զանգվածային սպանության: Ըստ նրա` ներկայումս ընդամենը հարկավոր է ազնվորեն, տղամարդավարի ասել, որ չկան տարածքային պահանջներ, և խոստովանել, որ այդ հայտարարությունը հիմարություն էր: