|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Արցախի հերոս, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղևոնդյանի՝ լեգենդար Պետոյի ծննդյան օրն է:
Ազատամարտիկը ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին, Պռոշյան գյուղում: 1990 թ. անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1990-1994 թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման գործողություններին:
Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելիս:
Աճյունն ամփոփված է հայրենի գյուղի Ազատամարտի պանթեոնում:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։
2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թ. ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ:
Պետրոս Ղևոնդյանը հետմահու (2000 թ.) արժանացել է Արցախի հերոսի կոչման:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը նշեց, որ Պետոյի յուրաքանչյուր տարեդարձ նշվում է ըստ պատշաճի. գյուղի՝ հերոսի անունը կրող դպրոցում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվում են Ազատամարտի պանթեոնում:
Այս օրը Պետոյին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում նաև ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնում: