Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ Վատիկանում կայացավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Թուրքիայի նախագահ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
BBC-ի թուրքական ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել հանդիպման մասին: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հռոմի պապը խաղաղության և արդարության խորհրդանիշ համարվող բրոնզե մեդալիոն է նվիրել Էրդողանին, որի վրա պատկերված է եղել սատանային խեղդող հրեշտակ:
Ուշագրավ է նաև, որ Էրդողանը դեռևս անհայտ պատճառներով ավելի քան 20 րոպե ուշացել է հանդիպումից:
Աղբյուրը հայտնում է նաև, որ, բացի Էրդողանից, մինչ օրս Պապին սպասեցրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Հռոմի պապի և Էրդողանի հանդիպումը տևել է մոտ 50 րոպե, այն սկսվել է Վատիկանի գրադարանում: